|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ի պատասխան Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում գտնվող աղբանոցի տոքսիկ արտանետումների վերաբերյալ «ԷկոԼուր»-ի ահազանգի` Հայաստանի բնապահպանության նախարարությունից հայտնել են, որ նախարար Արամ Հարությունյանի հանձնարարությամբ Երեւան քաղաքի տեսչությունը ուսումնասիրել է այդ խնդիրը:
Պարզվել է, որ աղբավայրից արտազատվում են մեթան, ածխաթթու գազ, ամոնիակ, որոնք վնասակար են մարդկանց առողջության համար:
«Տեսչության աշխատակիցները հանդիպել են Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի ղեկավարության հետ` առաջարկելով 2-3 օրվա ընթացքում միջոցներ ձեռնարկել աղբն ամբողջությամբ մաքրելու համար»,- հայտնում է «ԷկոԼուր»-ը:
Ներկա պահին աղբանոցի տարածքը մաքրվում է: Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի պետի տեղակալ Աշոտ Սմբատյանը վստահեցրել է, որ տարածքի մաքրումից հետո այն կցանկապատվի, իսկ խախտողը կտուգանվի: