|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ա'յ մարդ, ի՞նչ եք ուզում, թողեք մեռնեմ, էլի՜: Մի հրաման չի՞ եղածը, ստորագրեք, որ մեռնեմ»,- բանտախցում նստած միտք է անում Իրաքի նախկին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Թարիք Ազիզը:
Նա 2010 թ. հոկտեմբերին դատապարտվել էր մահապատժի՝ 1999 թվականին շիաների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար, եւ մինչ օրս սպասում է վճռի իրականացմանը: Սակայն Ազիզի համբերության բաժակը լցվել է, եւ նա խնդրել է արագացնել իր դատավճիռը. տեղեկացնում է lenta.ru-ն:
Ազիզի հոգեվիճակն այնքան ծանր է, որ նա անգամ դատավճիռն արագացնելու խնդրանքով դիմում է գրել Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքիին:
74-ամյա Թարիք Ազիզը Սադամ Հուսեյնի մերձավորներից էր և նրա շրջապատի միակ քրիստոնյա պաշտոնյան: 2003 թ. ապրիլին Ազիզն ինքնակամ հանձնվել էր Իրաքի ամերիկյան հրամանատարությանը։