|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սեյշելի Փրասլին կղզում իր մեղրամիսն անցկացնող 30-ամյա մի բրիտանացու վրա շնաձուկ է հարձակվել եւ հոշոտել նրան:
Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, դեպքը տեղի է ունեցել Անսե Լացիո ծովափում, որը համարվում է աշխարհի լավագույն ծովափերից մեկը: Սա արդեն երկրորդ նմանատիպ դեպքն է այս ամսվա ընթացքում. օգոստոսի 2-ին շնաձկան հարձակման հետեւանքով մահացել է մեկ այլ` 36-ամյա ֆրանսիացի զբոսաշրջիկ:
Սեյշելի կառավարությունը ժամանակավորապես փակել է Փրասլին կղզու մի քանի ծովափեր:
Նշվում է, որ շնաձկների հարձակումներն առաջին անգամ են գրանցվում 50 տարվա դադարից հետո: