|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սկզբում գրացվել էր Facebook-ում, այնուհետեւ Twitter-ում, այժմ էլ Foursquare-ում: Ինչպես գրում է TechCrunch-ը, նախագահն իր ավտոբուսային շրջայցի ընթացքում նշելու է, թե որ քաղաքներում է գտնվում:
Նշենք, որ նա երկրի երեք նահանգներում հանդիպումներ է ունենալու քաղաքացիների հետ եւ նրանց հետ խոսելու բյուջետային դեֆիցիտը հաղթահարելու եւ նոր աշխատատեղեր բացելու մասին:
ԱՄՆ բնակիչներն իրենց նախագահի շրջագայությունը կարող են հետեւել Foursquare-ում բացված նոր` WhiteHouse ըքաունթի միջոցով:
Foursquare ցանցը հնարավորություն է տալիս նշել քո գտնվելու վայրը եւ տեղաշարժերը, որոնք կարող են տեսնել ընկերները: