|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր մեկնարկում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ոչ պաշտոնական գագաթնաժողովը: որին մասնակցելու նպատակով արդեն այնտեղ է մեկնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ՀԱԿՊ անդամ երկրների կքննարկեն Մերձավոր Արևելքում ու Հյուսիսայի Աֆրիկայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ին վերաբերող մի շարք այլ հարցեր:
Պաշտոնական մասի ավարտից հետո Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի հրավերով ագաթնաժողովի մասնակիցները կտեղափոխվեն կուրորտային Բորովո, որտեղ էլ կշարունակեն իրենց աշխատանքը:
Տեղեկություններ կային այն մասին, որ այս գագաթնաժողովի ընթացքում սպասվում է նաեւ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ եւ կխոսեն ԼՂ հարցի կարգավորման մասին:
Հիշեցնենք, որ Մեդվեդեւն օրեր առաջ հանդիպում այս թեմայով «անկեղծ զրույց» էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: