|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Օգոստոսի 1-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը գերազանցել է մինչև այժմ գրանցված բացարձակ առավելագույն արժեքը: Այդ օրը Մեղիրիում օդի ջերմաստիճանը հասել է +43,7-ի:Վերջին օրերի շոգը բացասաբար է ազդել գյուղատնտեսության վրա. «Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի փոխանցմամբ` վերջին 4 օրերին հանրապետության կաթնատու կովերի կաթը նվազել է 15-20 տոկոսով, ինչը կազմում է օրական շուրջ 300 տոննա:
Չի օգնում նույնիսկ կովերի պտուկները գոլ կամ սառը ջրով լվանալը: Հովհաննիսյանի խոսքով՝ կաթնատու կովերի կաթի նվազում է սկսվում, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է +36-ը: «Այսինքն, նրանց ախորժակն ընկնում է, նրանք չեն կարողանում նորմալ սնվել, ինչն իր հերթին ազդում է կաթի քանակի վրա»: Միևնույն ժամանակ նա նշեց, որ դա դժվար թե բերի կաթնամթերքի թանկացման»: