|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Հայկական Ժամանակը գրում է. Գազի Հովոն` «Հայռուսգազարդի» Արարատի մասնաճյուղի նախկին տնօրեն Հովհաննես Ղազարյանը նախօրեին վերադարձել է Արտաշատ: Ղազարյանը շուրջ երկու տարի հետախուզման մեջ էր եւ թաքնվում էր իրավապահներից:
Թերթը հիշեցնում է, որ նրա եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի միջեւ լուրջ հակասություն էր ծագել. ԱԺ նախագահի եւ նրա եղբոր` ԱԺ նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանի որդիները այրել էին Ղազարյանի տաքսի ծառայության մեքենաները, իսկ Ջոնիկ Աբրահամյանը, ըստ Ղազարյանի կնոջ, կրակ էր բացել նրանց տան վրա:
Արտաշատի ոստիկանությունը կիրառել է համաներում, քրգործը կարճվել է, իսկ Ղազարյանի նկատմամբ հետախուզումը` դադարեցվել: