|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժամանակ»-ի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը, ով այս տարի հունիսին ավարտեց իր եռամյա առաքելությունը մեր երկրում, շարունակում է ակտիվորեն աշխատել ԱՄՆ պետքարտուղարության Հայաստանի գրասենյակի (Armenia desk) հետ:
Մեր տեղեկություններով՝ վերջինիս հորդորով ԱՄՆ պետքարտուղարությունն աշնանը հայաստանյան մի քանի կուսակցությունների ղեկավարների և գործիչների հրավիրելու է Վաշինգթոն՝ ԱՄՆ պետքարտուղարության, Սպիտակ տան Ազգային Անվտանգության և Պենտագոնի պաշտոնյաների հետ հանդիպելու համար: Նրանցից ոմանք հնարավորություն կունենան նաև հանդես գալ բանախոսությամբ ամերիկյան տարբեր վերլուծական կենտրոններում: