|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Դիսկոտեկային» նոր թմրանյութը` մեֆեդրոնը, արագորեն տարածվում է բրիտանական երիտասարդության շրջանում: Միացյալ Թագավորության յուրաքանչյուր 25-րդ երիտասարդը խոստովանում է, որ անցյալ տարի գոնե մեկ անգամ օգտագործել է M-Cat կամ «մյաու-մյաու» կոչվող թմրանյութը. գրում է The Daily Mail-ը:
Փաստորեն, ավելի քան 300 հազար մարդ օգտագործում է մեֆեդրոն, որը տարածվածությամբ երկրորդ թմրանյութն է 16-24- տարեկանների շրջանում` կոկաինից հետո: Այն դժվար չէ գնել դեղատներում. մեֆեդրոնը վաճառվում է որպես սննդային հավելում կամ աղ լոգանքների համար: Մեկ փաթեթի գինը 20-25 ֆունտ է:
Այդ սպիտակ փոշին թմրանյութ է ճանաչվել 3 տարի առաջ: Մեֆեդրոնը կախվածություն է առաջացնում, նաեւ տագնապալի, նույնիսկ պարանոիդալ վիճակների պատճառ դառնում: Ազդում է սրտամկանի, նյարդային համակարգի վրա, կարող է մահվան հանգեցնել:
Լուրն ի գիտություն մեր առողջապահության նախարարությանը. եթե մեր դեղատներում էլ է վաճառվում այդ դեղամիջոցը, վաճառեք միայն դեղատոմսերով: