|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Սփյուռքի մամուլը գտնվում է շատ վատ վիճակում. Ֆրանսիայում, օրինակ, տպագրվում են հայկական թերթեր` ֆրանսերեն լեզվով: Սա արդեն իսկ լուրջ խնդիր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման մտահոգություն է հայտնել «Օրեր» համաեվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը:
Նա տեղեկացրել է, որ «Օրեր» ամսագիրը լույս է տեսնում 1999 թվականի սեպտեմբերից Պրահայում: Երկամսյա պարբերականը լուսաբանում է ոչ միայն Չեխիայում բնակվող հայերի գործունեությունը, այլեւ անդրադառնում է եվրոպական 30-ից ավելի հայ համայնքների մշակութային, քաղաքական ու հասարակական, մարզական եւ համայնքային կյանքին: Ամսագիրն անդրադառնում է նաեւ Չեխիայում եւ Եվրոպայի այլ երկրներում ապաստան խնդրող հայ փախստականների կյանքին, համագործակցում է Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ: