|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Անկարայի կողմից նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին հնչեցված քննադատություններին է անդրադարձել իսրայելական Jerusalem Post պարբերականը` մեջբերելով Իսրայելի արտգործնախարարության մի պաշտոնյայի, որը քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` ասելով. «Իսկ ո՞վ պետք է Էրդողանից ներողություն պահանջի Կիպրոսի հյուսիսային հատվածն օկուպացնելու համար»։
Ըստ պարբերականի` պաշտոնյան հիշեցրել է անցած տարի «Ազատության նավատորմիղի» միջադեպի պատճառով Անկարայի՝ Թել Ավիվին առաջադրած նախապայմանները և գրում է, որ Իսրայելն այլևս աշխարհում միակ երկիրը չէ, որից Թուրքիան ներողություն է պահանջում։
«Էրդողանը ևս մեկ ներողություն է պահանջում, այս անգամ՝ Հայաստանից»,- գրել է պարբերականը։