|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հարավային Կորեան պատուհասած անսպասելի ջրհեղեղը առնվազն 53 մարդու կյանք է խլել. տեղեկացնում է mignews.com-ը:
Ցեխի պատը, բլրից ցած սահելով, ծածկել է Սեուլի մերձակայքում գտնվող քոլեջի 10 ուսանողի, հեղեղաջրերը լցվել են մայրաքաղաքի փողոցներն ու մետրոյի կայարանները:
Ականատեսների խոսքերով` սողանքների տեղաշարժման ձայնը պայթյուն է հիշեցրել, ցեխի գետերը հիմքերից քշել-տարել են շինություններ: Ցեխաջրերում եւ ցեխակույտերում հայտնվածներին օգնության են հասել ոստիկանները, զինվորականները եւ հրշեջները: Բնության տարերքի հետեւանքով խափանվել է էլեկտրամատակարարումը եւ երթեւեկությունը: