|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Արծվաքարում գայրերը գիշերը հոշոտել են Սիմոնյանների ընտանիքին պատկանող ոչխարներին:
«Առավոտյան տեսա, որ հոշոտված ոչխարները փռված են բակում. երկուսին գայլերն ամբողջությամբ կերել են, մնացածին` պատառոտել: Անասուններին այնպես են հոշոտել, որ միսը սննդի նպատակով պիտանի չէ»,- պատմեց տանտիրուհին` հավելելով, որ բավական մեծ վնաս է հասցվել եւ խնդրեց պատկան մարմիններին` հետեւություններ անել:
Արծվաքարցի Աշոտ Մանուկյանը նշում է, որ գյուղի մյուս հատվածում էլ գայլերը կերել են մեկի էշը, մեկ այլ գյուղացու` ոչխարները:
Ըստ գյուղի բնակիչների` առաջին անգամ չէ, որ գայլերը հոշոտում են անասուններին: նակիչներն անհանգստանում են եւ ահազանգում, որ մի օր էլ իրենց երեխաները կամ հարազատները կարող են դառնալ գայլերի հերթական թիրախը:
Անի Պողոսյան
Դիտակետ