|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Անահիտ Թարխանյանի ղեկավարած «Ա-3 ճարտարապետներ» ընկերության միջեւ վեճը կարող է հարթվել առանց դատարանի միջամտության:
ԱԺ մեր աղբյուրների փոխանցմամբ` Հովիկ Աբրահամյանն իր պատվիրակների միջոցով որոշել է այնպես անել, որ բանը չհասնի դատ ու դատաստանի: Այժմ փորձում են բանակցություննրի միջոցով երկուստեք ընդունելի լուծման շուրջ համաձայնության գալ:
Հիշեցնենք, որ ԱԺ վերանորոգված դահլիճը նախագծելու համար ԱԺ աշխատակազմը ճարտարապետներին չի վճարել 15 մլն դրամ, ինչը գրանցված է եղել դահլիճի վերանորոգման նախահաշիվներում: Արգամիչը հորդորել է ավարտել աշխատանքը եւ խոստացել հետագայում վճարել, սակայն խոստումնազանց է եղել:
Կազմակերպությունն էլ պատրաստվում է իրավական ճանապարհով ստանալ իրեն հասանելիքը: Հայցն արդեն պատրաստ է, սակայն դատարան մտնելուն խանգարել են վերը նշված բանակցությունները:
Հովիկ Աբրահամյանը նպատակահարմար չի գտնում, որ այս խառը ժամանակներում «շահարկման» նոր թեմա ծագի եւ այն իր «ռեյտինգի» վրա բացասաբար անդրադառնա: