|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
2011թ. հունվար-մայիս ամիսներին, հանրապետությունում գրանցված տնտեսության աճով պայմանավորված, ավելացել է նոր ստեղծված աշխատատեղերի թիվը:
Զբաղվածության պետական ծառայության կողմից հայտնաբերված թափուր աշխատատեղերի թիվը հուլիսի դրությամբ կազմել է 1814, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12.7 տոկոսով (1579 աշխատատեղ), իսկ աշխատանքի տեղավորվածների թիվը 18.8 տոկոսով գերազանցել է նախատեսված ցուցանիշը եւ կազմել է 5641 մարդ:
Հուլիսի 1-ի դրությամբ` հանրապետությունում գրանցված գործազրկության մակարդակը նվազել է 0.4 տոկոսով եւ կազմել է 6.6 տոկոս: Նվազման միտում է նկատվել նաեւ պաշտոնապես գրանցված գործազուրկների եւ նպաստառու գործազուրկների թվում: