|
Փոխարժեքներ
10 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
Իրաքում անվտանգության ուժերը ոչնչացրել են «Ալ Քաիդա»-ի տեղական ցանցը: Կիրակի օրը ձերբակալվել է 16 ահաբեկիչ, որոնք կասկածվում են ավելի քան 100 ոստիկան, զինծառայող, դատավոր, պաշտոնյա եւ ոսկերիչ սպանելու մեջ. տեղեկացնում է mignews.com-ը:
Իրաքի ներքին գործերի ներկայացուցչի խոսքերով` ահաբեկիչների ձերբակալման գործողությունը տեւել է 20 օր: Անվտանգության ուժերը հայտնաբերել են նաեւ զենքի թաքստոց եւ հրազենի ու նռնակների պատրաստման արտադրամաս: