|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Sofitel հյուրանոցի սպասուհին` Նաֆիսատու Դիալոն, ով մեղադրել էր ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանին բռնաբարության մեջ, Newsweek-ին տվել է իր առաջին հարցազրույցը:
«Ես ուզում եմ, որ նա բանտարկվի, ես ուզում եմ, որ նա հասկանա` կա տեղ, ուր հնարավոր չէ օգտագործել սեփական իշխանությունն ու փողը»,- հայտարարել է 32-ամյա սպասուհին` հավելելով, որ իր նպատակը արդարության հաղթանակն է:
Մինչ այդ սպասուհին նաեւ հյուրընկալվել էր ABC հեռուստաընկերության Good morning America հաղորդմանը եւ հայտարարել էր, թե «սկզբում որոշ սխալներ է թույլ տվել, բայց այն, ինչ ասել է Սթրոս Կանի մասին, իրականությունն է»:
Հիշեցնենք, որ Սթրոս Կանը ձերբակալվել էր մայիսի 14-ին Նաֆիսատու Դիալոյի ցուցմունքի հիման վրա: Սակայն հետագայում նա ազատ էր արձակվել, քանի որ պարզվել էր, որ ցուցմունքում հակասական շատ կետեր կան: