|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական արխիվային փաստաթղթերը ոչնչացվել են կամ խեղաթյուրվել. ասվում Wikileaks-ի գաղտնազերծած փաստաթղթերից մեկում, որը հրապարակել է Լիբանանում լույս տեսնող «Ալ Ջումհուրիա» թերթը:
Փաստաթուղթը, որը Ստամբուլի ամերիկյան հյուպատոսության գաղտնի տեղեկագիրն է թվագրվում է 2004 թվականի հուլիսի 12-ով եւ ներառում է թուրք եւ օտար պատմաբանների վկայություններն ու մեկնաբանություններ Հայոց ցեղասպանության մասին:
Ըստ թուրք պատմաբան Հալիլ Բերքթայի` ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի առաջին «մաքրազարդումը» կատարվել է 1918 թվականին, երկրորդը` Թուրքիայի նախկին նախագահ Թուրղութ Օզալի կողմից: Պատմաբանը, վկայակոչելով թուրք դեսպան Մոհարամ Նուրի Բիրջին, նշում է, որ վերջինս անձամբ զբաղվել է փաստաթղթերի խեղաթյուրմամբ եւ խոստովանել. «Մենք իսկապես մորթել ենք հայերին»:
Իսկ ամերիկացի հետազոտող Թոնի Քրենոութը վկայել է, որ թուրք բարձրաստիճան զինվորականները հատուկ հրաման են ունեցել` վերացնել Թուրքիայի արխիվներում պահվող` Հայոց ցեղասպանության վերաբերյալ միլիոնավոր փաստաթղթերը: