Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Anonymous հաքերային խումբը պնդում է, որ իրենց հաջողվել է կոտրել ՆԱՏՕ-ի համակարգիչների պաշտպանության համակարգը եւ մեծ քանակությամբ գաղտնի փաստաթղթեր ձեռք բերել:
Twitter-ի իր էջում խումբը PDF ֆայլ է տեղադրել` «ՆԱՏՕ. ծառայողական օգտագործման համար» անունով: Դրանում «գաղտնի» մակագրությամբ փաստաթղթեր են, այ թվում` դաշինքի` Կոսովոյում անցկացրած գործողությունների վերաբերյալ: Սակայն փաստաթղթերից մեկն ավելի ուշ հեռացվել է հոսթինգից:
Anonymous-ը հայտարարում է, որ իրենց կողմից անպատասխանատվություն կլինի գողացված տվյալների մեծ մասի հրապարակումը, սակայն խոստանում են որոշ հետաքրքիր տեղեկություններ ներկայացնել:
ՆԱՏՕ-ն դատապարտել է իր կայքի վրա կիբերհարձակումը: