|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Տարիքը լրանալու կապակցությամբ շուտով թոշակի կանցնի ԵՊՃՀ-ի (պոլիտեխնիկ) ռեկտորի պաշտոնակատար Ոստանիկ Մարուխյանը:
Բավական երկար փնտրտուքից հետո կառավարությունում, կարծես, վերջապես կողմնորոշվել են ապագա ռեկտորի թեկնածության հարցում: Մեզ հայտնի դարձավ, որ մոտ օրերս ռեկտորի պաշտոնակատար կնշանակվի կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը: Նրա նշանակումով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը վերջնականորեն լուծում է նախարարության աշխատակազմն իր թիմակիցներով համալրելու հարցը:
Միևնույն ժամանակ, հանրապետության ամենամեծ բուհի ռեկտորի պաշտոնում նշանակումով բավարարվում են նաև երկարամյա հանրապետական, հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մտերիմ և նախարարի պաշտոնում Աշոտյանի նշանակումից առաջ նրա հիմնական մրցակից համարվող Արա Ավետիսյանի ամբիցիաները: