|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցերով համազեկուցող Աքսել Ֆիշերին:
Նախագահը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի և ԵԽԽՎ-ի հետ ձևավորված համագործակցությունը` ընդգծելով, որ Եվրախորհրդի կողմից իրականացվող աշխատանքը շատ կարևոր է Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ մասին ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթում ևս նշել է` գոհունակություն հայտնելով համազեկուցողների արդյունավետ ներգրավվածությունից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ներքաղաքական գործընթացներին: