|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ինչպես վերջին մի քանի տարիներին, այս տարվա առաջին կիսամյակում եւս Արցախում հանցագործությունների նվազում է գրանցվել. այսօր դատախազության կոլեգիայի նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը։
Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով՝ հանրապետությունում գրանցված հանցագործությունները նվազել են 16.8 տոկոսով. գրանցվել է 178 հանցագործություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 214 հանցագործության փոխարեն։ Հանցագործությունները, ըստ դատախազի, համարյա կրկնապատկվել են Շահումյանի շրջանում, դրանք հիմնականում սեփականության դեմ ուղղված հանցագործություններ են։
Քաշաթաղի շրջանում այդ ցուցանիշն անփոփոխ է մնացել. այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 14 նման դեպք, 50 տոկոսը դարձյալ սեփականության դեմ ուղղված հանցագործություններ են։
Մայրաքաղաք Ստեփանակերտում հանցավորության վիճակի մասին հարցին ի պատասխան գլխավոր դատախազն ասել է, որ հանցագործությունների նվազում է նկատվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 76 դեպքի փոխարեն այս տարի գրանցվել է 51-ը։
Գլխավոր դատախազը հայտարարել է, որ հանրապետությունում կազմակերպված հանցավորություն, հանցավոր խմբավորումներ չկան։