|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ ուշ երեկոյան արգենտինական Լա Պլատա քաղաքի հիասքանչ մարզադաշտում պարզ դարձավ Copa America 2011-ի եզրափակչի առաջին մասնակիցը:
Ուրուգվայահայ Սերխիո Մարկարյանի գլխավորած Պերուի հավաքականը, արժանի դիմադրություն ցույց տալով, Ուրուգվայի հավաքականին, այնուամենայնիվ, պարտություն կրեց:
Հանդիպման 53-րդ և 58-րդ րոպեներին «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Ալբերտո Սուարեսը, դուբլ ձևակերպելով, եզրափակչի ուղեգիր պարգևեց Ուրուգվայի հավաքականին:
Կիսաեզրափակիչ մյուս զույգում այսօր կմրցեն Վենեսուելան և Պարագվայը: