|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի դրդելու եւ պաշտոնեական անփութություն կատարելու համար Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի դեմ հուլիսի 19-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 38-314-րդ հոդվածների 1-ին մասերով, 315-րդ հոդվածի 2-րդ մասով։
Ըստ Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության` նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: