|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իշխանություն-ՀԱԿ երկխոսությունն այլեւս հայտնվել է ձանձրալի թեմաների շարքում. ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
«Վերլուծություններն ու կարծիքները երազահանային ճշմարտությունների շրջագծում են, գուցեեւ օբյեկտիվ պատճառներով»,- ասաց պատգամավորը` նշելով, որ լուրջ գնահատական տալուց առաջ նախ պետք է բացահայտել կամ հստակեցնել օրակարգը, պատվիրակությունների լիազորությունները եւ, ի վերջո, դրանք իրականացնելու իրավական կամ, որ ավելի կարեւոր է, սահմանադրական մեխանիզմները:
«Եվ քանի որ ո'չ օրակարգն է փոխհամաձայնեցված, ո'չ էլ երկկողմ լիազորություններն են հստակ, կամ գոնե բացահայտված չեն, ժամանակի վրա խաղալու տպավորություն ունեմ, եւ թե ով է շահում դրանից` կարծում եմ հստակ է,- նկատեց Լ. Գալստյանը` հավելելով,- մի բան աներկբա է` բանակցող եւ ոչ մի կողմ չի արտահայտում մեր հասարակական-քաղաքական լիարժեք պատկերը եւ շարունակում է հարց մնալ, թե ինչ առնչություն ունի այն մեր ազգային օրակարգի հետ»: