|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Առաջիկայում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում կադրային փոփոխություններ են սպասվում:
Աշխատանքից ազատվել է Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Ժորա Գալստյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` առաջիկայում պաշտոնանկություն է սպասվում նաեւ մյուս տեղակալին` Արա Հարությունյանին: Վերջինս առայժմ արձակուրդում է, եւ չի բացառվում, որ հենց արձակուրդով էլ ավարտվի նրա պաշտոնավարումը:
Նշենք, որ այս տեղակալները ՀՀԿ-ական են եւ ծառայության պետ Արտեմ Ասատրյանը նրանց ժառանգություն է ստացել Վազգեն Խաչիկյանից: