|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
2011-ի երկրորդ եռամսյակում գրանցվել է լրագրողների դեմ ֆիզիկական ճնշման 2 դեպք, ի տարբերություն 2010-ին գրանցված 3 դեպքի. լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Նա նաեւ նշեց, որ երկու դեպքում էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն են եղել բռնություն գործադրողները, ինչը փաստում է, որ խոսքի նկատմամբ հարգանքը բավական ցածր է:
Ա.Մելիքյանը տեղեկացրեց, որ տարօրինակ էր «Իրավունք» թերթի լրագրող Գայանե Զարգարյանի հետ կատարված դեպքը. վերջինս նկատել էր, որ գրեթե 1 ամիս ինչ-որ մեքենա է հետեւում իրեն եւ անգամ լսել էր, թե ինչպես են զենք լիցքավորում:
Ինչ վերաբերում է ՍԻՄ նախագահ, «Իրավունք»-ի խմբագիր Հայկ Բաբուխանյանի` ընդդեմ Report.am լրատվական կայքի դատական հայցին, ապա, Մելիքյանի կարծիքով, նրանք հարցերը պետք է իրենց մեջ պարզեին:
«Կարծում եմ` 2 լրատվամիջոցների միջեւ ծագած հարցերը կարելի էր լրագրողական համայնքի միջոցով լուծել, այլ ոչ թե դատարան դիմել»,- ասաց նա: