|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Երազում եմ մի օր Անիի ավերակներում հարյուրամյա հայկական ժողովրդական մի երգ կատարել»,- ասել է ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուն, ում կատարմամբ առաջին հայերեն երգը վերջին ժամանակներս հայտնվեց Թուրքիայի առաջատար երաժշտական հեռուստաալիքների եթերում:
Թուրքական «Սաբահ» թերթի հետ զրույցում երգչուհին ասել է, որ հնարավոր ամեն բան կանի, որպեսզի հայերենը պահպանվի:
«Եթե նախկինում հայկական երգերի տեսաերիզները ԱՄՆ-ից կամ Հայաստանից էինք այստեղ բերում, ապա հիմա ինքներս ենք այստեղից ուղարկում»,- ուրախությամբ հայտարարել է նան:
Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի երաժշտական հեռուստաալիքների և TRT-ի եթերում Փեքթորոսօղլուի կատարմամբ առաջին անգամ հայտնվել է Հովհաննես Շիրազի «Նամակ» ստեղծագործության հիման վրա գրված համանուն երգի տեսահոլովակը: