|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հունգարիայում հողին է հանձնվել Ավստրիայի վերջին կայսր եւ Հունգարիայի վերջին թագավոր Կարլ Առաջինի որդու եւ ժառանգորդի` Օտտո ֆոն Հաբսբուրգի սիրտը:
Հանգուցյալի կտակի եւ ընտանեկան ավանդույթի համաձայն` ավստրո-հունգարական գահի ժառանգի սիրտն իր վերջին հանգրվանն է գտել Դյեր քաղաքի մոտակայքում գտնվող բենեդիկտյան աբբայությունում:
Հուլիսի 4-ին մահացած Օտտո ֆոն Հաբսբուրգի հանդիսավոր հուղարկավորությունը տեղի է ունեցել Վիեննայում:
Օտտո ֆոն Հաբսբուրգը ծնվել է 1912 թվականին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա եվրոպական ինտեգրման առաջին ջատագովներից էր, 20 տարի շարունակ եղել է Եվրախորհրդարանի պատգամավոր: 1961 թվականին պաշտոնապես հրաժարվել է գահի նկատմամբ հավակնություններից, որից 5 տարի անց նրան թույլատրել են այցելել Ավստրիա, որը նրա ընտանիքը լքել էր 1919 թվականին: