|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի կառավարող կոալիցիան ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին հրավիրել է հանդիպման:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Քաղաքական կոալիցիայի անունից լիազորված եմ հայտարարելու, որ կոալիցիոն կուսակցությունների կողմից ձեւավորված աշխատանքային խումբը` Դավիթ Հարությունյանի (ՀՀԿ), Գագիկ Մինասյանի (ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյանի (ԲՀԿ), Վարդան Բոստանջյանի (ԲՀԿ), Մհեր Շահգելդյանի (Օրինաց երկիր) եւ Խաչիկ Հարությունյանի (Օրինաց երկիր) մասնակցությամբ, պատրաստ է սկսելու քննարկումների շարքը ՀԱԿ համապատասխան հանձնախմբի հետ»:
Հայաստանի ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ կոալիցիայի աշխատանքային խմբի անդամները հրավիրում են Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող իրենց գործընկերներին հուլիսի 18-ին` ժամը 16-ին Հանրային խորհրդի փոքր նիստերի սրահ` «Էրեբունի» հյուրանոց, 6-րդ հարկ` առաջին հանդիպման համար: