|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեկ մենք տեղեկություն ստացանք, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն աշխատանքից հեռացրել է բնապահպանական տեսչության պետ Ալեքսանդր Սահակյանին: Առայժմ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նրա տեղակալ Մարզպետունի Քամալյանը: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Արամ Հարությունյանն այս պաշտոնում պատրաստվում է նշանակել տեսչության նախկին պետ Արսեն Ավագյանին: Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի պետ Արծրուն Պեպանյանը մեզ փոխանցեց, որ Սահակյանը հեռացել է իր դիմումի համաձայն: Ինչ վերաբերում է նոր պետի նշանակմանը, ասաց, որ նա նշանակվելու է միայն մրցույթի արդյունքում, որը դեռ չի հայտարարվել: