|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է «Սպայկա» միջազգային բեռնափոխադրող ընկերություն, որն «Արարատֆրուտ» ապրանքանիշի ներքո իրականացնում է թարմ մրգի արտահանման ներդրումային ծրագիր:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, վարչապետը ծանոթացել է ընկերության տեխնիկական հնարավորություններին` գյուղմթերքը դեպի Եվրոպա և ԱՊՀ երկրներ բեռնափոխադրող բեռնատարների սառեցման, տեղորոշման և տեխնիկական այլ համակարգերի աշխատանքին, արտադրական հզորություններին` սառնարանային տնտեսությանը, գյուղատնտեսական մթերքի փաթեթավորման գործընթացին:
Շրջայցի ավարտին` Տ. Սարգսյանը հանդիպել է «Սպայկա» ընկերությանը գյուղատնտեսական ապրանքներ մատակարարող ֆերմերների հետ, քննարկել նրանց հուզող խնդիրները: