|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Կալիֆոռնիայի դպրոցներում այսուհետեւ ուսումնասիրելու են նաեւ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների ձեռքբերումների պատմությունը: Այդ մասին օրենսդրական նորմ է ստորագրել Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը:
Ըստ «Նովոստի» գործակալության` Կալիֆոռնիան առաջին նահանգն է, որտեղ նման օրենք է ընդունվում:
Նահանգապետն իր հայտարարության մեջ գրել է, թե նոր օրենքը լրացնում է օրենդրական դաշտը եւ վկայում է կրթության ոլորտում խտրականությունների բացառման մասին:
Օրինագծին դեմ են քվեարկել օրենսդիր մարմնի բոլոր հանրապետականները: Նրանք պատճառաբանել են, թե համասեռականների ձեռքբերումների պատմության ուսումնասիրությունը երեւույթը քարոզելու տարրեր է պարունակելու:
Նշվում է նաեւ, որ նոր դասագրքերը դպրոցներում հայտնվելու են 2015 թվականից ոչ շուտ: