|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ընդունել է Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրտավամիջոցները, հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ հարցը, բանակցությունների ընթացքն ու հեռանկարները:
Հուլիսի 17-ին համանախագահները կլինեն Հայաստանում, իսկ հաջորդ օրը` ԼՂՀ-ում:
Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հուլիսի 17-ին կմեկնի Մոսկվա` հավանաբար ներկայացնելու ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջարկությունների վերաբերյալ պաշտոնական Բաքվի պատասխանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ տարածաշրջանում էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին էր հանձնել Դմիտրի Մեդվեդեւի ուղերձը` Արցախյան խնդրի կարգավորմանն ուղղված նոր առաջարկություններով: