|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Պակիստանի փաստաբանների «Լահորա» ասոցիացիան կառավարությունից պահանջել է persona non grata ճանաչել երկրում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին` սեռական փոքրամասնություների երեկույթ կազմակերպելու համար:
Փաստաբանների հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է «համասեռամոլների և լեսբուհիների մասնակցությամբ ԱՄՆ դեսպանատան կազմակերպած երեկույթը «հրթիռային հարված է» տարածաշրջանի մշակութային և սոցիալական կարգերին: Մենք իշխանություններից պահանջում ենք կտրուկ քայլեր` նման անօրինականությունները կանխելու ուղղությամբ»:
Վերոհիշյալ միոցառումն անցկացվել է հուլիսի սկզբներին Պակիստանում ԱՄՆ փոխդեսպանի նստավայրում, որին հրավիրված են եղել տարբեր երկրների դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներ: Երեկույթը մեծ աղմուկ է բարձրացրել երկրում, որին հաջորդել են բազմահազարանոց բողոքի հանահավաքներ Կարաչիում, Իսլամաբադում և երկրի մյուս խոշոր քաղաքներում. տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: