|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռումինացի ռեժիսոր Կորնել Գեորգիտան երկրորդ անգամ է մասնակցում «Ոսկե ծիրան» կինոփառատոնին. այս անգամ մասնակցում է «Եվրապոլիս» ֆիլմով:
Ռումինիայի արևելքում գտնվող գյուղում Նաեն իմանում է իր վաղուց կորած քեռու` Լուկայի Ֆրանսիայում մահվան մասին: Ֆրանսիացի նոտարի հեռագիրը Նաեին և նրա մորը Ֆրանսիա է հրավիրում, քանի որ հանգուցյալի վերջին ցանկություններից մեկն է թաղվել հարազատ Սուլինա քաղաքում, որը Սև ծովի ափին է: Վերադարձին Լուկայի հոգին գաղտնի ճամփորդում է նրանց հետ. ռումինական ավանդության համաձայն` նա սգի քառասուն օրերի ընթացքում անցնում է իր կյանքի ճանապարհը: Լուկայի հոգին Նաեին է ընտրում` բնակվելու և իր վերջին հանգրվանին հասնելու համար:
Ի դեպ, Բուխարեստում ֆիլմի ցուցադրությունից հետո կինոմեխանիկը սրտի կաթված է ստացել:
Հարցին, թե ինչ նմանություն կա հայ և ռումինացի ժողովուրդների միջև, Կորնելը պատասխանել է. «Բացի քրիստոնյա լինելուց, մեր ժողովուրդները երբեք նվաճող չեն եղել»: