|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանը չի ցանկանում փոխել այսօրվա ստատուս քվոն, քանի որ հասկանում է` ստատուս քվոյի ցանկացած փոփոխություն` նույնիսկ իրենց պատկերացմամբ, դրական լուծում ավելի մեծ խնդիրներ է առաջացնում ոչ թե պետության, այլ Ալիեւի կլանի համար. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Եվրոպական ինտեգրացիայի վարչության անդամ, քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանը:
Նրա համոզմամբ` Արցախյան հարցի ձգձգումը ձեռնտու է Ադրբեջանի նախագահին եւ նրա շրջապատին, քանի որ նրանք հաճախ շահարկում են այդ գործոնը` ժողովրդին ասելով` իբր դեռ հողեր ունեն ետ բերելու: Իսկ հարցի լուծումից հետո ժողովուրդը կասի` «եթե մենք մինչեւ հիմա մենք վատ էինք ապրում, զրկանքներ էինք կրում դրա համար, ապա ինչու հիմա էլ ենք նույն կերպ ապրում»:
Մանվել Ղումաշյանի խոսքերով` բոլորը գիտեն, որ «նավթի վրա նստած ավտորիտար համակարգը» հենց այսպես է զարգանում եւ չի բացառվում, որ Ադրբեջանում կառաջանա նույն իրավիճակը, ինչ տեղի է ունենում նավթաշատ արաբական երկրներում:
Այս հանգամանքով էլ բանախոսը բացատրում է կազանյան հանդիպման տապալումը Ադրբեջանի կողմից, երբ գրեթե պատրաստ փաստաթուղթը չստորագրվեց, քանի որ Ադրբեջանն առաջ քաշեց 10 նախապայման` ճիշտ այնպես, ինչպես «ֆոկուսնիկը գլխարկի մեջից նապաստակ է հանում»:
Եվ այս պարագայում համանախագահ երկրների եւ հատկապես` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հիասթափության եւ վրդովմունքի պատճառն ակնհայտ է դառնում: Իսկ միջնորդները ԼՂ հարցի բեկումնային լուծում են ակնկալում, որպեսզի իսպառ վերանա պատերազմի վերսկսման հավանականությունը, եւ տարածաշրջանում որոշակի տնտեսական ծրագրեր ստեղծելու հնարավորություն ստեղծվի: