|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկ Facebook-ում տարածվել են Սյունիքի մարզի Տոլորսի ջրամբարում կիսախորտակված եկեղեցու լուսանկարներ եւ մեկնաբանություն. «Տոլորս գյուղի բնակիչների հավաստմամբ` ամեն տարի, երբ ջուրը ծածկում է եկեղեցու գմբեթը, ահավոր ուժգին կարկուտ է տեղում` վերացնելով ողջ բերքը: «Աստված է պատժում»,- ասում են նրանք»:
Ավելի վաղ լուսանկարները հրապարակել է «Ռեգնում» գործակալությունը` հայկական հուշարձանների անմխիթար վիճակի մասին պատմող նյութում: Ըստ հրապարակման` Տոլորսի ջրամբարը կառուցվել է 1970-ական թվականներին: Դրա տարածքում գտնվող XVI դարի Սբ Կարապետ եկեղեցին որոշ գիտնականներ և ճարտարապետներ այն ժամանակ առաջարկել են տեղափոխել մեկ այլ վայր, սակայն խորհրդային չինովնիկները նախընտրել են ջրասույզ անել սրբատեղին:
Ինչպես տեղեկացնում է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը, Տոլորս գյուղի բնակիչները դիմել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, որպեսզի նա եկեղեցին այլ վայր տեղափոխելու միջոցներ ձեռնարկի, քանի որ հույս ունեն այդպիսով վերադարձել Աստծո ողորմածությունը. գյուղի այգիներից արդեն 40 տարի է` բերք գրեթե չի ստացվում…