|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանում հարուստների համար գնաճն ավելի ցածր է, քան սոցիալապես ավելի անապահովների համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը նշեց, որ, օրինակ, նախորդ տարի հաշվարկված գնաճի պաշտոնական ցուցանիշը 9.4 է եղել: Սակայն այն հաշվարկելիս հաշվի է առնվել 470 ապրանքատեսակ:
Իսկ ահա պատկերը փոխվում է, երբ հաշվի է առնվում մի նրբություն. սոցիալապես անապահով խավն այդ 470 ապրանքատեսակը չի գնում: Հ. Մեսրոբյանը նշեց, թե իր հաշվարկներով գնաճն ավելին է:
«Երբ ես վերցրեցի 40-60 ապրանքատեսակ, որոնք ամենաշատն են օգտագործվում սոցիալապես անապահով մարդկանց կողմից` գումարած կոմունալ վճարումները, գնաճը անցավ 25 տոկոսը»,- նշեց փորձագետը` հավելելով, որ այս իրավիճակն էլ բերում է սոցիալական բեւեռացվածության: