|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը պաշտոնական Վաշինգտոնի տեսանկյունից կորցրել է իր լեգիտիմությունը: Նա ընդգծել է, որ չի համարում, թե Ասադն անփոխարինելի է Սիրիայի համար, եւ որ ԱՄՆ-ը ոչ մի պատճառ չունի հետաքրքված լինելու նրա կառավարմամբ. տեղեկացնում է Reuters-ը:
Պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նպատակը տարածաշրջանում սիրիական ժողովրդի` ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու պահանջի կատարումն է:
Ավելի վաղ, ԱՄՆ պետդեպարտամենտը խստորեն դատապարտել էր Սիրիայի իշխանություններին ամերիկյան դեսպանատան անվտանգությունը չապահովելու կապակցությամբ: Երեկ հարձակում էր եղել Դամասկոսում ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպանատների վրա: Մասնավորապես` կոտրվել էին ամերիկյան դեսպանատան պատուհանները, նույնիսկ շենքի վրա բարձրացվել էր Սիրիայի դրոշը: