|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երգեհոնի հայաստանյան դպրոցի հիմնադիր, անվանի երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի հոգեհանգստի արարողությանը մշակույթի նախարարությունից կամ կառավարությունից ներկա չի եղել ոչ մի պաշտոնյա: Երեկ այս մասին tert.am-ի հետ զրույցում նշել է Ստամբոլցյանի աշակերտ, երգեհոնահար Լիլիթ Մարտիրոսյանը:
«Սա ազգային հերթական անտարբերությունն է իր հանճարեղ զավակների նկատմամբ: Սա խայտառակություն է»,- նշել է Մարտիրոսյանը` տեղեկացնելով, որ անվանի արվեստագետին հրաժեշտ տալու էին եկել միայն նրա հարազատները, աշակերտները, կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատարը:
Լ.Մարտիրոսյանն այս ամենը պայմանավորել է Ստամբոլցյանի ընդդիմադիր կեցվածքով: