|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Շիրակի մարզի ջրային տարածքները նախատեսված չեն լողալու համար եւ չեն հսկվում համապատասխան ծառայությունների կողմից:
Այդ պատճառով, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի որոշմամբ, մարզի փրկարարական վարչությունը զանգվածային լրատվամիջոցներով զգուշացնելու է ազգաբնակչությանը զերծ մնալ ջրամբարները, լճերը, լճակներն ու գետակները որպես լողավազաններ օգտագործելուց:
Ինչպես «Երկիր»-ին տեղեկացրեց մարզի փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը, Շիրակի տարածքում կան գետեր ու գետակներ, լճակներ, յոթ ջրամբար: Նա ներկայացրեց նաեւ վիճակագրական տվյալները, որոնք մտահոգիչ են. 2008 թվականին մարզում գրանցվել է ջրահեղձման 3 դեպք, 2009-ին` 1, 2010-ին` 4, իսկ այս տարվա միայն մեկ ամսվա ընթացքում` 2 դեպք:
«Դեռ տարին չավարտված` արդեն երկու դեպք ունենք, դա արդեն շատ է: Դիմում եմ ազգաբնակչությանը` զերծ մնալ արգելված տարածքներում լողալուց»,- ասաց վարչության պետը: