|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը դադարեցրել է բրիտանական եւ ամերիկյան հրատարակիչների հետ կնքած` 1,6 մլն դոլարի պայմանագիրը, ըստ որի` վերջիններս պետք է նրա ինքնակենսագրությունը հրատարակեին:
Ըստ բրիտանական ԶԼՄ-ների` Ասանժն այդ քայլին է գնացել` մտավախություն ունենալով, որ գրքում շարադրված փաստերը ամերիկյան դատախազության համար լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն` իրեն ԱՄՆ-ին հանձնելու: 39-ամյա ավստրալացին համոզված է, որ ԱՄՆ-ում իրեն մահապատժի կենթարկեն:
Էդինբուրգում գտնվող «Քենեգեյթ» հրատարակչության պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է որեւէ մեկնաբանություն տալ այդ կապակցությամբ: Նա լրագրողներին կոչ է արել սպասել Լոնդոնի բարձրագույն դատարանի որոշմանը, որը հուլիսի 12-ին քննարկելու է Ասանժի բողոքարկումը իրեն Շվեդիային հանձնելու կապակցությամբ:
Շվեդիայում Ասանժին մեղադրում են սեռական բնույթի հանցագործության մեջ: WikiLeaks-ի հիմնադիրը հերքում է բոլոր մեղադրանքները եւ համարում է, որ դրանք քաղաքական հիմնավորում ունեն.: Ըստ նրա` Շվեդիայից իրեն կարող են տեղափոխել ԱՄՆ, ուր արդեն գործ կհարուցվի` կապված սկանդալային կայքի գործունեության հետ: