|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մարդու օրգանիզմի նորմալ կենսագործունեության վրա շոգ եղանակին ազդում են երկու կարեւորագույն գործոններ` ջերմային ցուցանիշները եւ ուլտրամանուշակագույն ճառագայթները. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային պետական տեսչության պետ Արտավազդ Վանյանը:
Նրա խոսքերով` ճառագայթներն ազդում են իմունային, ոսկրային համակարգերի ձեւավորման, նյութափոխանակության վրա, սակայն կարող են նաեւ բացասական ազդեցություն ունենալ, այսինքն` ժամը 12-17-ը բավական ինտենսիվ ճառագայթում է տեղի ունենում եւ կարող են առաջացնել անգամ մաշկային նորագոյացություններ, տեղային ախտահարումներ, այրվածքներ, ալերգիկ երեւույթներ: Այս առումով ռիսկային խմբում են հղի կանայք, ծերերը և երեխաները:
«Այդ ժամերին պետք չէ դուրս գալ տնից, հարկավոր է քնել կամ պարզապես պառկել, այդպես ավելի հեշտ կհաղթահարվի շոգը: Անպայման պետք է կրել գլխարկ եւ ակնոց, նախընտրելի են բաց գույնի, օդաթափանց, բամբակյա հագուստները: Անհրաժեշտ է շատ հեղուկ օգտագործել` ջուր, թան` հնարավորինս ոչ սառը վիճակում»,- ասաց Վանյանը` հավելելով, որ չի կարելի չարաշահել կոֆեինի եւ շաքարավազի պարունակությամբ մթերքները, քանի որ դրանք արագացնում են քրտնարտադրությունը:
Ա. Վանյանը վերջում նշեց, որ ջերմաստիճանի խիստ բարձրացման հետեւանքով հնարավոր է աշխատաժամերի կրճատում: