|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ցեմենտի արտադրության ծավալները չեն նվազել, քանի որ Հայաստանում շինարարության մասշտաբներն էլ գրեթե նույնն են մնացել` նախորդ տարվա համեմատությամբ:
Իսկ ահա ցեմենտի գինը թանկացել է: Այն հարցին, թե ինչո՞ւ, օրինակ, եվրոպական երկրներում ցեմենտի 1 կգ-ն արժե 40 դրամ, իսկ մեզ մոտ` 70 դրամ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Միկա Լիմիթեդ» հոլդինիգի ղեկավար Միխայիլ Բաղդասարովը պատասխանեց, թե ցեմենտի իրական գինն անփոփոխ է, թանկացել են դրա համար օգտագործվող ռեսուրսները` գազը, հոսանքը:
Մյուս կողմից` ցեմենտի գործարանը հին է, եւ արտադրության համար ավելի շատ ռեսուրսներ են ծախսվում, քան կծախսվեին արդի տեխնոլոգիաներով հագեցած գործարանի դեպքում:
Մ. Բաղդասարովը նշեց, որ ներկայումս արդիականացման աշխատանքներ են իրականացվում, եւ դրանց առաջին փուլի համար նախատեսվել է մոտ 4 միլիոն դոլար: Գործարանի արդիականացումից հետո ցեմենտի գները կնվազեն: