|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեկ «Ֆեյսբուք»-ում հայտնվել են զարհուրելի նկարներ (հեղինակ` Արեգ Բալայան), որոնք պատկերում են հայկական ճարտարապետության գոհարներից մեկի՝ 13-րդ դարի նշանավոր Գանձասարի վանքի պարիսպների այլանդակումը մարմարե սալիկներով։
Հայկական մշակույթի հուշարձանների նկատմամբ նման խայտառակ վերաբերմունքը, ցավոք, նորություն չէ մեր օրերում։ Վերջերս ականատես եղանք «8000-ամյա» մշակույթի կրողների բարբարոսագույն վերաբերմունքին Հաղարծինի համալիրի «վերանորոգման հարցում», երբ միջնադարյան զարդաքանդակներն անխնա ջարդվեցին` տեղի առուն սալապատելու համար։
Ի՞նչ տարբերություն Ջուղայի գերեզմանատան խաչքարերը ոչնչացնողների ու Հաղարծինը կամ Գանձասարն այսպես այլանդակողների միջև՝ դժվար է ասել։
Եզրահանգումները թողնում ենք ընթերցողների հայեցողությանը։