|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մարտին հանրապետության նախագահը կառավարությանը հանձնարարեց անել ամեն ինչ, որպեսզի երկու ամիս անց, այսինքն` արդեն հունիսին գները վերադառնան մեր քաղաքացու աչքին սովոր մակարդակի, եւ որ վերջինս իր սոցիալական վիճակում իրական փոփոխություն զգա:
Անցել է 3,5 ամիս, եւ միայն օրերս պաշտոնապես հրապարակվեց, որ արձանագրվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 1.5 տոկոսանոց գնանկում: Սովորական քաղաքացիների սոցիալական վիճակը, սակայն, դրանից չփոխվեց, կյանքն ավելի թեթեւ չդարձավ: Որովհետեւ գյուղատնտեսական առանձին արտադրատեսակների գների նվազման շնորհիվ ապահովված այս 1.5 տոկոսանոց գնանկումը շղթայական ռեակցիա առաջացնել չէր կարող: Բայց այդքանն էլ բավարար էր՝ հերթական «գալոչկան» դնելու համար:
Եթե սա էր նախագահի ակնկալած արդյունքը, ապա այն, մեղմ ասած, շատ ծիծաղելի դրության մեջ է դնում իշխանությանը: Պարզ է, որ գործ ունենք արդեն շաբլոնի վերածվող պարզունակ շոուի հետ, երբ իրական արդյունքների ապահովման փոխարեն ստեղծվում է դրանց իմիտացիան եւ թխված լապշան հեռուստաէկրաններից համառորեն կախվում է ազգաբնակչության ականջներից: Սա միակ բանն է, որում այս իշխանությունը լուրջ, շատ լուրջ նվաճումների է հասել: