|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Եվրոպական եւ ամերիկյան բորսաներում վերջին 2 օրերին նկատվում է ցորենի եւ եգիպտացորենի կտրուկ էժանացում:
Պատճառը ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության հաղորդագրությունն է այն մասին, որ հացահատիկայինների պաշարներն ու ամերիկյան ֆերմերների ցանքատարածություններն ավելացել են:
Այդ հաղորդագրությունից հետո գների անկում է արձանագրվել Չիկագոյի բորսայում, այնուհետեւ դրան հետեւել են եվրոպական բորսաները: Չիկագոյի բորսայում ցորենի 1 տոննան վաճառվել է 214, իսկ Փարիզում` 268 դոլարով: Տարեսկզբի համեմատ` ցորենի 1 տոննան էժանացել է գրեթե 100 դոլարով:
Ցորենն էժանացել է նաեւ Ռուսաստանում, իսկ Ուկրաինայում հուլիսի 1-ից հետո կանխատեսվում է ցորենի մոտ 30 տոկոս էժանացում: