|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իսրայելի խորհրդարանը` Կնեսետը, այսօր որոշում է կայացրել, ըստ որի` ապրիլի 24-ը Իսրայելում հիշատակման օր ճանաչելու մասին բանաձեւը դրվելու է կրթության եւ մշակույթի հանձնաժողովի քննարկմանը:
Եթե փաստաթուղթը հավանության արժանանա, ապրիլի 24-ին Իսրայելի դպրոցներում Հայոց ցեղասպանության մասին դասեր կանցկացվեն:
Այս տարվա մայիսի 18-ին Կնեսետն իր լիագումար նիստում քննարկել էր մեկ այլ` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի հարցը եւ այն եւս փոխանցել կրթության եւ մշակույթի հանձնաժողովի քննարկմանը:
Կնեսետի հաջորդ լիագումար նիստը տեղի կունենա սեպտեմբերին:
Նշենք, որ 2008 թվականից ի վեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւեր Իսրայելի խորհրդարան են ներկայացվել 4 անգամ: