|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում ավարտվել է բժիշկ-գինեկոլոգ Ֆ. Մադոյանի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ գլխավոր դատախազության կայքից տեղեկանում ենք, որ նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի բժիշկ-գինեկոլոգ Ֆ. Մադոյանը հիվանդին հետազոտելիս իր մասնագիտական պարտականությունները պատշաճ չի կատարել, նրա անփութության հետեւանքով հիվանդն ընկել է անաֆիլատիկ շոկի մեջ և, գիտակցության չգալով, մահացել է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ֆ. Մադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով և որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու: